Եթե ցանկանում եք խուսափել քաղցկեղից, ապա փորձեք սա
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Վիկտորյա Սիմյոնովան բնական միջոցներով բուժման մասնագետ է։ Նա տարածել է աղիքների մաքրման իր բաղադրատոմսը, որի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 0,5կգ գազար
• 0,5կգ ճակնդեղ
• 1 բուռ չոր ծիրան
• 1 բուռ չամիչ
• 1 ճաշի գդալ մեղր։
Թարմ գազարներն ու ճակնդեղը կեղևահանել, կտրատել և լցնել էմալապատ տարայի մեջ։ Վրան ավելացնել այնքան եռացրած ջուր, որպեսզի այն լինի բանջարեղենից 2 մատ բարձր։ Այնուհետ ավելացնել ծիրանն ու չամիչը և տարան դնել կրակի վրա՝ մինչև ջուրը սկսի եռալ, և վերցնել կրակից։ Երբ ջուրը մի փոքր գոլանա, ավելացնել մեղրը, խառնել և թողնել 12 ժամ՝ սառը ու չոր վայրում։ 12 ժամ անց քամել հյութը և պահել սառնարանում։
Վերոնշյալ չափաբաժինը բավական է 2 օրվա համար։ Այս ըմպելիքից պետք է խմել կես բաժակ՝ օրական 3 անգամ։
Աղիքների մաքրման համար նախատեսված այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել մինչև 1 ամիս, որից հետո աղիքներն ուղղակի վերածնվում են։ Այս ըմպելիքն օգտակար է քաղցկեղի բուժման, բայց հատկապես դրա կանխարգելման համար։