Ռուսական ռազմակայանի զինծառայողները «տանկային մենամարտեր» են անցկացնում Հայաստանի լեռներում
SocietyՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում սկսվել են տանկային ստորաբաժանումների մարտավարական պարապմունքները: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հարյուրից ավելի զինծառայողներ ուսուցում կանցնեն Տ-72Բ տանկերի անձնակազմերում եւ կմասնակցեն «տանկային մենամարտերի»: Ուսուցման ընթացքում տանկիստները կանցկացնեն մարտավարական, կրակային եւ հատուկ պատրաստության պարապմունքներ:
Պարապմունքների սցենարի համաձայն՝ տանկերից մեկը գտնվում Է դարանում, երկրորդ տանկը գործում Է մոտավորապես 2 հազար մետր հեռավորության վրա՝ փոխելով կրակային դիրքերը: «Տանկային մենամարտի» մասնակիցներին անհրաժեշտ Է բացահայտել թիրախը եւ խոցել այն:
Ռուսական ռազմակայանում տանկային անձնակազմերի ուսուցումը՝ «տանկային մենամարտի» բաղադրիչների կատարմամբ, անցկացվում Է պարբերաբար, այդ թվում՝ զինծառայողներին տանկային բիաթլոնի գծով Համառուսաստանյան բանակային խաղերի մրցույթի ընտրական փուլերին մասնակցելուն նախապատրաստելիս: