Ընդունելություն ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտի մասնագետների կողմից շաբաթական մեկ օր
SocietyՀարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ վաղը՝ փետրվարի 25-ին, ժամը 14: 00-16: 00-ը, կարող եք ձեր հարցերն ուղղել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտի մասնագետներին: Հիշեցնենք, որ ամեն օր Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում անցկացվում են քաղաքացիների ընդունելություններ ըստ համապատասխան ոլորտների: Հետևե՛ք ֆեյսբուքում քաղաքապետարանի պաշտոնական էջին՝ առաջիկա հանդիպումների մասին նախապես տեղեկանալու համար: