Ռիմա Եգանյանը հեռանում է ԴԱՀԿ մամուլի խոսնակի պաշտոնից
SocietyԴատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը տեղափոխվում է այլ աշխատանքի:
Այդ մասին Եգանյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով:
«Սիրելի´ գործընկերներ, կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ որոշել եմ տեղափոխվել այլ աշխատանքի և այսօրվանից Հարկադիր կատարման ծառայությունում չեմ աշխատում։
Շնորհակալ եմ պարոն Պողոսյանին և Ծառայության թիմին այս տարիների համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ նաև ձեզ, սիրելի´ գործընկերներ, համատեղ աշխատանքի և փոխըմբռնման համար: Կարծում եմ, որ մեր համագործակցությունն ստացվել է և կշարունակի կենսունակ մնալ: Համոզված եմ, որ հետագայում ևս միասին աշխատելու հնարավորություն կունենանք։
Ծառայության կոնտակտային տվյալներն են՝ [email protected]