Yerevan, 05.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի ներկայացուցիչը Ժնևում ներկայացրել է երկրում ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագրերը

Ժնևում անցկացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպված «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) ազգային ծրագրի» ղեկավարների և կառավարիչների առաջին համաշխարհային հանդիպումը, որին մասնակցում էին շուրջ 220 պատվիրակներ ամբողջ աշխարհից:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում ամփոփվել են առաջին գլոբալ համաժողովի արդյունքները և մասնակիցներին ներկայացվել է 2016-2025թթ. Եվրոպական տարածաշրջանում ոչ վարակիչ հիվանդություններ դեմ պայքարի և կանխարգելման գործողությունների ծրագրի նախագիծը: Անդամ-պետությունների ներկայացուցիչների և հրավիրված փորձագետների առաջարկների հիման վրա ամփոփվել են հանդիպման արդյունքները, որոշում կայացվել լրամշակված նախագիծը ներկայացնել քննարկման Եվրոպական տարածաշրջանի անդամ-պետությունների լիազոր մարմի ններին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ, ԱՀԿ ՈՎՀ դեմ պայքարի ազգային համակարգող Ծաղիկ Վարդանյանը ներկայացրել է վերջին տարիներին այդ ուղղությամբ մեր երկրում իրականացված միջոցառումները և ծրագրերը, մասնավորապես՝ 2015թ. հունվարից մեկնարկված բնակչության ռիսկային խմբերում ՈՎՀ (զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սկրինինգները, սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը, սրտի անհետաձգելի վիրահատությունների` ոչ դեղապատ ստենտի տեղադրման կյանք փրկող ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից 2016թ. փետրվարին արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը», որը ներառում է ՈՎՀ-ի դեմ պայքարի ԱՀԿ մշակած 9 գլոբալ թիրախներին ուղղված միջոցառումները, ԱՀԿ առաքելության կողմից իրականացված «Հայաստանի առողջապահական համակարգի գնահատումը»:

Նշվել է նաև, որ 2016թ. նախատեսվում է ՍՏԵՊՍ հետազոտության իրականացումը, որը ԱՀԿ-ի կողմից մշակված և կիրառված գործիք է ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների տարածվածության ուսումնասիրության համար:

2011թ. ապրիլին ՈՎՀ-ին նվիրված Առաջին գլոբալ նախարարական համաժողովի ընթացքում ընդունվել է Մոսկովյան հռչակագիր, որով ամրագրվել է, որ ՈՎՀ-ի կանխարգելումը և դրանց դեմ պայքարը պահանջում են կանոնակարգում բոլոր մակարդակներում, ներառելով բազմամակարդկային և միջոլորտային համագործակցության իրականացումը, որոնք պետք է բևեռված լինեն ՈՎՀ-ի զարգացման ռիսկի գործոնների, առողջ ապրելակերպի վարման անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով: 2011թ.  սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պետությունների և կառավարությունների ղեկավարների ու ներկայացուցիչների կողմից հավանության է արժանացել ՈՎՀ-ի կանխարգելման և պայքարի հռչակագիրը, որը դիտարկվում է որպես 21-րդ դարի հիմնական կոչ և եվրոպական առողջապահական քաղաքականության «Առողջություն 2020» իրականացման նպատակների բանալի: Ընդունելով պետությունների պատասխանատվությունը ՈՎՀ-ի խնդրին արձագանքելու գործընթացին` համաշխարհային հանրությունն ընդգծում է հասարակության բոլոր շերտերի մասնակցության անհրաժեշտությունը ՈՎՀ-ի կանխարգելման և դրանց դեմ պայքարի արդյունավետ արձագանքման նպատակով:

 2013թ. Համաշխարհային առողջապահական ասամբլեայի վեհաժողովի ընթացքում 190 անդամ-պետություններ ընդունել են ԱՀԿ 2013-2020թթ. ՈՎՀ կանխարգելման և պայքարի Գլոբալ պլանի միջոցառումների ծրագիրը: Այնուհանդերձ անդամ-պետությունների կողմից ստանձնած ազգային պարտավորություններն իրականացնելու ճանապարհին դեռևս առկա են լուծումներ պահանջող խնդիրներ` ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, կանխարգելման և վերահսկման ուղղությամբ:

Այսպիսով, «Ոչ վարակիչ հիվանդությունների ազգային ծրագրի» ղեկավարների և կառավարիչների առաջին համաշխարհային հանդիպման նպատակն էր աջակցել ոչ վարակիչ հիվանդությունների ազգային ծրագրերի տնօրեններին և ղեկավարներին` կազմակերպելու և համակարգելու բազմոլորտային համագործակցությունը ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վերահսկման, բուժման, ռիսկի գործոնների ազդեցության նվազեցման, ՈՎՀ-ի դեմ պայքարի ԱՀԿ միասնական մոտեցման ապահովման ուղղությամբ, ինչպես նաև ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում հաշվետվողականության մ եխանիզմների արդյունավետ կիրառման հարցերում:

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun