Արման Թաթոյանն ազատվել է Արդարատության փոխնախարարի պաշտոնից
SocietyՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արման Թաթոյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության Egov.am կայքում:
Փետրվարի 23-ին ՀՀ Ազգային Ժողովն Արման Թաթոյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան: Թաթոյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 96, դեմ՝ 7 պատգամավոր: