Yerevan, 01.October.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իրանն Ադրբեջանից խլում է Կասպյան ավազանի նավթը

Analysis

Փետրվարի 23-ին պաշտոնական այցով Իրան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դեռ ոտքն իրանական հողին չկպած, սկսել է ստի տոպրակը բացել և հեքիաթներ հյուսել այն մասին, թե Իրանի «նեղ» օրերին միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանն ինչքան է սատարել նրան: «Ադրբեջանը հետևողականորեն ընդդիմանում էր Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը և մշտապես բացահայտ կերպով հայտարարում էր այդ մասին միջազգային ասպարեզում»,- նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ստել է Ադրբեջանի նախագահը: Ու ինչքան էլ որ Իրանը դիվանագիտություն խաղա ու լռի, այնուամենայնիվ, երբեք էլ չի մոռանա, թե երկար տարիներ գերտերությունների կողմից իր հանդեպ տարբեր ձևաչափերի ճնշումներ իրականացնելու ժամանակ Ադրբեջանն իր մեծ եղբոր՝ Թուրքիայի աջակցությամբ ինչքան էր լկտիացել և միջազգային տարբեր հարթակներում ինչպես էր իրեն պահում: Ինչ-ինչ, բայց Իրանը հեռավոր եվրոպաներում գտնվող երկրներից չէ, որ Հայաստանի տեղը համացանցից իմանա, իսկ Հայաստանի կողմից բարձրաձայնվող խնդիրներն էլ ընդհանրապես չընկալի: Հայերի հարցերը միշտ էլ Հայաստանի դարավոր հարևան Իրանի քթի տակ են տեղի ունեցել: Ուստի՝ Իրանի ղեկավարության կամ այդ երկրի ժողովրդի ականջներին Ադրբեջանի նախագահի կողմից Իրանին հավատարիմ լինելու կամ Հայաստանի կողմից իր հանդեպ «ագրեսիա» դրսևորելու մասին ապատեղեկատվություն տրամադրելը և դրանով իսկ նրանց ականջներին «արիշտա կախելու» փորձը երբեք էլ չի կարող հաջողված քայլ լինել:

Մենք էլ չենք կարող մոռանալ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հիսթերիկ ջղաձգումները: Հատկապես այն, որ միջազգային հարթակներում Իրանին հաջողվեց դիվանագիտական հաղթանակ տոնել: Ակնհայտ էր, որ ուր- որ է ԱՄՆ-ի կողմից Իրանի հանդեպ իրականացվող տնտեսական պատժամիջոցները կվերացվեն, և Իրանը հնարավություն կստանա կրկին վերականգնելու իր շնչառությունը: Ադրբեջանն այդ ընթացքում հերթական անգամ իր հիսթերիան փորձեց արտահայտել Հայաստանի և Արցախի ողջ սահմանի երկայնքով ՝ խոշոր տրամաչափերի հրազենային հարվածներ հասցնելով հայկական դիրքերին և սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակավայրերը գնդակոծելով:

Բայց Իրանն ավելի խելացի է, քան Ադրբեջանը կարող է պատկերացնել: Նա իր հեռահար ծրագրերով կարող է նույնիսկ երիտասարդ այդ պետությանն այնպես խեղդամահ անել, որ Ադրբեջանը ինչպես Կասպից ծովի ալիքներից գոյացավ, այնպես էլ կորչի այդ նույն ալիքների մեջ: Ի դեպ՝ առաջին քայլերը Իրանն արդեն արել է և ինչպես արդեն հայտնի է ՝մինչ բանակցությունների մեկնարկը Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգանեն իրանական «Mehr» գործակալությանը փոխանցել էր, որ Հասան Ռոհանին իր ադրբեջանցի պաշտոնակցին առաջարկելու է Կասպից ծովում գտնվող նավթային և գազային հանքավայրերի համատեղ շահագործում սկսել: Էներգետիկ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին սրտի խոր կսկիծով խոսել է նաև Իլհամ Ալիևը և տեղեկացրել ,որ այդ «համագործակցությունից» իրենք ակնկալում են բավականին լուրջ հեռանկարներ. «Մենք ակնկալում ենք, որ բավական լուրջ արդյունքներ կարող ենք արձանագրել: Հեռանկարները փայլուն են, և Իրան-Ադրբեջան համագործակցությունը այլ պետությունների համար ևս բաց է»,- իր խոսքում ասել է Ալիև կրտսերը: Թե այլ պետություններից ո՞ւմ է ուղղված համագործակցության նրա հրավերը, դեռևս պարզ չէ, բայց այն, որ Իրանը Ադրբեջանին հաստատուն կերպով և հետևողականորեն իր անկյունը ցույց տալու քայլեր է ձեռնարկել ու կյանքի կոչել, պարզ է:

Ի դեպ՝ Հասան Ռոհանին և Իլհամ Ալիևը չեն շրջանցել նաև տարածաշրջանային թեմաները, և Իրանի նախագահը Ադրբեջանի նախագահին բաց տեքստով հիշեցրել է, որ իրենք վստահ են, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն ոչ թե ռազմական, այլ միայն ու միայն քաղաքական ճանապարհով: Այս ամենից հետո պարզ է, որ Իրանը մի կողմից հասկացրել է, որ ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար, մյուս կողմից էլ Ադրբեջանին հասկացրել է, թե ով է իրականում Կասպյան ավազանի նավթի ու գազի հիմնական տերն ու արտահանողը: Այս ամենից հետո, Ադրբեջանն, անշուշտ, ներքին լսարանին հանգստացնելու համար կրկին որոշ հիսթերիկ պոռթկումնալից քայլեր կփորձի ձեռնարկել, բայց դա ընդամենը սեփական խայթոցից մահացող կարիճի «ոռնոցի» նման անզոր կլինի:

Արմինե Գրիգորյան

Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of schedule EIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024Unibank and Visa are gifting a trip to Tunisia for twoHow to cut costs? 5 tips from IDBank and IdramThe Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" Program Unibank placed bonds ahead of schedule Ucom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts No payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneurs