ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում Իրանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ. Երվանդ Զախարյան
EconomicsՀՀ կառավարությունն Իրանի հետ ունի բավականին ծավալուն ծրագրեր եւ աշխատանքներ են տարվում պատժամիջոցների չեղարկումից հետո նոր ծրագրերի եւ եղած ծրագրերի ընդհանուր վիճակի բարելավման ու դրանց զարգացման ուղղությամբ:
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին:
«Վերջերս նաեւ ՀՀ նախագահի մոտ խորհրդակցությունկայացավ, եւ եղավ նախագահի հստակ ցուցումը,որպեսզի Իրանի հետ մեր հարաբերություններն ավելիխորացվեն տնտեսության բոլոր բնագավառներում»,- ընդգծեց Զախարյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ էներգետիկ համակարգում իրականացվող աշխատանքների թվում են բարձր լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը, որը նախատեսվում է 2018թ-ին, նաեւ՝ Մեղրի եւ Ագարակ համայնքների գազիֆիկացման աշխատանքները, որոնք նույնպես մոտ ժամանակներս՝ մինչեւ այս տարվա ձմեռնամուտ կավարտվեն: «Նաեւ վերջերս տեղի ունեցավ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի այցը Իրան, որտեղ ստորագրվեց հուշագիր Իրանի եւ Հայաստանի երկաթուղիների միացման հետ կապված: Հուշագիրը ստորագրվել է միայն վերջերս, եւ ես չեմ կարծում, որ Իրանի նման պետությու նը, որն արդեն ազատ է պատժամիջոցներից, իրեն թույլ կտար ստորագրել հուշագիր, որը մեկ ամիս հետո դիտարկվեր որպես չիրականացվող ծրագիր: Դրանք օրակարգային հարցեր են ինչպես Իրանի, այնպես էլ ՀՀ կառավարության համար: Քննարկումները շարունակվում են»,- ասաց նախարարը:
Զախարյանը հավելեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ գյուղատնտեսության նախարարության կողմից, որպեսզի ոլորտում լրացուցիչ պայմանագրեր ու աշխատանքի ծավալներ ներգրավվեն: «Կա առաջարկություն նաեւ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման եւ այլ բնագավառներում համագործակցության խորացման հետ կապված: Ինչ վերաբերում է գազիֆիկացման հարցերին, որոնք տարվում են Իրանի, Վրաստանի եւ Ռուսաաստանի միջեւ, դրանք առայժմ միայն բանակցությունների փուլում են, հարցին որեւիցե վերջնական լուծում չի տրվել, բայց մենք հայտարարել ենք, որ հաշվի առնելով այն, որ Հ այաստան-Իրան գազատարի հզորությունն այսօր օգտագործվում է միայն 15-20 տոկոս ծավալներով, հնարավորություն ունենք հետագայում մինչեւ 500 մլն խմ տարանցիկ գազ ապահովել Իրանի եւ Վրաստրանի միջեւ: Այս առումով բանակցությունները շարունակվում են, կոնկրետ որեւէ լուծում այս պահի դրությամբ չկա»,- նշեց նախարարը: