Նախագահականի դիմաց ակցիա իրականացնող երիտասարդներն ազատ են արձակվել
SocietyԵրեւանում այսօր՝ փետրվարի 24-ին, նախագահական նստավայրի դիմաց պառկած բողոքի ակցիա իրականացրած եւ բերման ենթարկված 10 երիտասարդները քիչ առաջ ազատ են արձակվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի խումբ երիտասարդներ «Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով այսօր պառկել էին նախագահական նստավայրի դիմաց եւ բողոքի ակցիա էին իրականացնում: