Պատրաստ ե՞ք թողնել ծխելը․ ահա և պարզ միջոցը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ծխելը կախվածություն է, որից շատ դժվար է հրաժարվելը, սակայն հնարավոր է։
Ծխախոտը վնասում է սիրտը, արյան շրջանառությանը, մեծացնում է այնպիսի հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են՝
• կորոնար սրտային հիվանդություն
• սրտի կաթված
• անոթային հիվանդություններ
• թոքային հիվանդություններ։
Ներկայացնում ենք բնական բաղադրատոմս՝ պարզ բաղադրիչներով, որը կօգնի ընդմիշտ ազատվել այս վատ սովորությունից։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 1/2 թուրինջ
• 1/2 նարինջ
• 20 մլ երիցուկի թեյ
• 30 գրամ ժոժոբայի յուղ
• 30 գրամ ձիթապտղի յուղ
• 30 գրամ կոկոսի յուղ
• 5 գրամ վայրի խնկածաղիկ։
Պատրաստման եղանակը.
Նարնջի և թուրինջի հյութը քամել։ Խառնել բոլոր բաղադրիչները՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ։ Այնուհետ խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ և փակել այն։
Օգտագործման եղանակը
Այս խառնուրդից քսել քթանցքերի տակ կամ լցնել այն բամբակի վրա և խորը շնչել բույրն այն ժամանակ, երբ առաջանում է ծխելու ցանկություն։