Համաշխարհային տնտեսությունը թուլացել Է եւ չափազանց խոցելի Է. ԱՄՀ
EconomicsԱրժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախազգուշացրել Է, որ համաշխարհային տնտեսությունը շարկունակում Է թուլանալ եւ չափազանց խոցելի Է դառնում կտրուկ ցնցումների դեմ-հանդիման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես պարզաբանում են ԱՄՀ-ի փորձագետները, թուլացումը տեղի Է ունենում աճող ֆինանսական անկայունության եւ ակտիվների գների անկման ֆոնին: Հիմնադրամի զեկույցի համաձայն՝ աշխարհի խոշոր տնտեսությունների աճը դանդաղում Է, իսկ որոշ երկրներում պահանջարկի անկումը դժվարացնում Է տնտեսական աճի վերականգնման գործընթացը:
Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը հրապարակվել Է «Մեծ քսանյակի» անդամ երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա այս շաբաթ Շանհայում:
Ավելի վաղ ԱՄՀ-ն նվազեցրել Էր տնտեսության գլոբալ աճի իր կանխատեսումը: Նոր կանխատեսման համաձայն՝ այս տարվա արդյունքներով դրա աճը կկազմի 3,4 տոկոս, իսկ 2017 թվականին՝ 3,6 տոկոս: