Ֆուլհաուսցիների նոր լուսանկարները
LifestyleՀայկական հեռուստաէկրաններին հայտնված ոչ բոլոր ծրագրերն ու հաղորդումներն են սիրվում հայ հեռուստադիտողի կողմից։Սակայն Ֆուլ Հաուս սիթքոմը միանգամից գրավեց հանդիսատեսի սրտերը։ Մարտի 14-ին մեկնարկելու է ֆիլմաշարի 4-րդ եթերաշրջանը, որին այդքան սրտատրոփ սպասում են երկրպագուները։
Ֆուլ Հաուսի նոր եթերաշրջանի նկարահանումներն արդեն սկսվել են եւ սիթքոմի դերասանները նոր լուսանկարներ են հրապարակել։





Նշենք, որ հայ հեռուստադիտողի կողմից սիրված այս սիթքոմը հեռուստաէկրաններին կլինի մարտի 14-ից։ Նոր եթերաշրջանում Էլլային եւ Նոռային փոխարինելու են գալու երկու նոր կերպարներ, որոնց մարմնավորելու են դերասանուհի Մարինկա Խաչատրյանն ու երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը։

Լուսանկարները՝ դերասանների Instagram-ի էջերից