Ռեժիմի դեմ կլոունություն անելով չեն պայքարում
BlogՏիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վաղը որ Գասպարին ասի, որ ամեն գիշեր իրեն այցելում է Սերժ Սարգսյանը և կռծում է Գասպարիի լյարդը, էլի եք լրջի մեջ տարածելու ?
Ես չգիտեմ, ինքը հոգեկան ա թե ոչ, բայց որ ադեկվատից հաճախ դուրս ա, դա ակնհայտ ա: Ու եթե ոստիկանի կամ դատավորի վրա թքելն, հայհոյելը ու ամեն առիթով պոլին պառկելը ադեկվատ պահվածք ա ու խրախուսելի ա, ապա ողբամ քեզ հայոց ընդդիմություն: Ահավասիկ, փորձը ցույց է տալիս, որ ռեժիմի դեմ կլոունություն անելով չեն պայքարում: Անիմաստ է:
Ու գրել, թե ամբողջ համակարգը պայքարում է Գասպարիի դեմ զավեշտալի է, էտ ամբողջ մամուլն ա ընկել Գասպարիի հետևից, ոչ ադեկվատ ծերուկին խրախուսելով ավելի անիմաստ քայլերի:
Հանգիստ թողեք Գասպարիին, փորձանքի մի հասցրեք էտ մարդուն: Մի լուսաբանեք նրան, թողեք հանգիստ իր ծերությունը վայելի ու , համոզված եմ, որևէ ոստիկանի հետ էլ երբեք չի առնչվի:
Ամեն մարդ չի կարողը մեդիափառքը ճիշտ ընկալել ու պետք չի նրան տանել ի փորձություն: Մեղք ա էտ մարդը: