Ջուրը պետք է ոչ թե խմել, այլ «ուտել»
LifestyleԳիտնականները պարզել են, թե ինչպես պետք է ջուրն ավելի արդյունավետ օգտագործել բուժման համար: Պարզվում է, որ H2O-ի բուժիչ հատկությունները ավելի լավ են արտահայտվում եթե այն ճիշտ օգտագործել՝ ոչ թե խմել այն, այլ ուտել:
Ինչպես հայտնի է, ջուրը օրգանիզմի հիմնական էլեմենտն է: Այդ հեղուկը մասնակցում է օրգանիզմում միկրոէլեմենտների ու սննդի մատակարարման համար: Բացի դրանից, ջուրը պատասխանատու է մաշկի ծածկույթի ու հյուսվածքների վիճակի համար:
Համարվում է, որ ջրի մեծ քանակի օգտագործումը երկարացնում է մաշկի երիտասարդությունը: Որովհետև գաղտնիքը ոչ թե քանակի, այլ օգտագործման ճիշտ ձևի մեջ է:
Ջուրը ճիշտ «ուտելու» համար, պետք է ջրով հագեցած մթերք ուտել՝ մրգեր, բանջարեղեն ու կանաչի: Այդ մթերքների օգտագործումից ջուրն օրգանիզմում ավելի երկար է մնում: