Արծվիկ Մինասյանը շարունակում է դեմ լինել կուտակային համակարգին
EconomicsՀՅԴ-ն և ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը շարունակում է դեմ լինել Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը:
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Մինասյանը:
Հարցին՝ արդյո՞ք տեսակետը փոխել է նախարար նշանակվելուց հետո, Մինասյանը պատասխանեց. «Ես հիմա էլ եմ դեմ: Ընդ որում, դա ոչ միայն իմ անձնական կարծիքն է, այլև քաղաքական ուժի: Կգա ժամանակը, ու դուք կլսեք մեր տեսակետի մասին»,- ասաց նա:
Կուտակային կենսաթոշակայյին համակարգը 2014 թվականից կիրառվում է միայն պետական հատվածի համար, իսկ մասնավոր հատվածի նկատմամբ այն կկիրառվի 2017-ի հուլիսի 1-ից: