Կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ուղղություն
EconomicsՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրեց 500 հազար եվրոյին համարժեք դրամ՝ Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները չկանգնեցնելու և հնարավորինս արագ սկսելու համար:
Կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշեց, որ «Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման» ծրագրի շրջանակում ընթանում են նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները:
«Ջրամբարի կառուցման արդյունքում ակնկալվում է տնտեսական արդյունավետության ավելի բարձր ցուցանիշների ապահովում»,- ասաց Հարությունյանը:
Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշեց, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ուղղություն, և քայլեր են ձեռնարկվում ծրագիրը շուտ կյանքի կոչելու համար: