Կառավարությունը շարունակում է պետական ծառայողսների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրը
SocietyՀՀ կառավարությունը հաստատեց Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ որոշմամբ կկարգավորվեն նաև բազմաբնակարան շենքային համալիրի կառուցման գործընթացում կառուցապատող-պետություն, պետություն-շահառու և շահառու-վարկատու հա րաբերությունները:
Բացի այդ, ըստ նրա, որոշմումը թույլ կտա իրականացնել համալիրի բնակարանները ձեռք բերելու ցանկություն հայտնած ընտանիքների հայտավորման, նախընտրելի բնակարանի ամրագրման և այդ բնակարանի բաշխման վիճակահանության կազմակերպման գործընթացի հետ կապված աշխատանքներ:
«Որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների՝ մատչելի պայմաններով և փուլային վճարման տարբերակով վաճառքի միջոցով լուծել մոտ 170 պետական ծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները: Հստակեցվում են նաև կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի, մասնավորապես, ներքին և արտաքին հարդարման, բարեկարգման աշխատանքներին, ինժեներական ցանցերին և կաթսայատանը, ավտոկայանատեղերին որոշման նախագծով ներկայացվող պահանջների ապահովման հետ կապված հարցերը»,- ասաց Ասատրյանը: