Վարդենյաց լեռնանցքում կատարվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ
SocietyՄարտունի-Գետափ միջպետական ճանապարհը, որը Վարդենյաց լեռնանցքում անանցանելի էր դարձել վերջին օրերին գրանցված ձնաբքերի պատճառով, ճանապարհաշինարարների գործադրած ջանքերի շնորհիվ բաց եւ երթեւեկելի է դարձել անցած գիշերվա ընթացքում:
Ինչպես տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխպանատու Աղասի Ղուկասյանը, այժմ Լեռնակերտ բնակավայրից մինչեւ Քարավանատուն ընկած մոտ 20 կիլոմետր երկարության հատվածներում ընթանում են ճանապարհի լայնացման աշխատանքներ:
«Առավոտյան ահազանգ էր ստացվել Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաների արգելափակման մասին, սակայն օգնության մեկնած մեր աշխատակիցները որեւէ արգելափակված մեքենա չեն գտել: Գիշերվա ընթացքում տեղացած ձյան քանակը եղել է աննշան, երթեւեկությանը չխանգարող: Օրվա ընթացքում կհասցնենք ավարտել նաեւ լայնացման աշխատանքները»,- հավաստեց Աղասի Ղուկասյանը: