Տիգրան Սարգսյանը Նազարբաեւի հետ քննարկել Է ԵԱՏՄ-ի զարգացման հարցերը
EconomicsԵվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Աստանայում հանդիպում Է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:
Ինչպես տեղեկացնում Է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունը, հանդիպման ընթացքում «քննարկվել են ԵԱՏՄ-ի զարգացման, երրորդ երկրների հետ միավորման տնտեսական հարաբերությունների խորացման հարցերը, ինչպես նաեւ գլոբալ շուկաներում ստեղծված պայմաններում անդամ երկրների գործողությունների ընդհանուր ռազմավարությունը»:
Նազարբաեւը նշել Է, որ ներկայում Եվրասիական տնտեսական միության ստեղծումից եւ գործունեությունից օգուտը ոչ մի կասկած չի առաջացնում: Նա ընդգծել Է, որ ԵԱՏՀ-ի կոլեգիայում Տիգրան Սարգսյանի նախագահությունը «համընկել Է համաշխարհային տնտեսության մեջ դժվարին ժամանակներին», եւ այդ պայմաններում «դյուրին չԷ աճի նոր կետեր գտնելը»:
«Սակայն բոլոր այդ դժվարությունները ոչ մի կերպ կապված չեն Եվրասիական տնտեսական միության աշխատանքի հետ: Մեր ինտեգրացիոն միավորման վերջնական օգտակարության հարցում ես ոչ մի կասկած չունեմ»,- հայտարարել Է Նազարբաեւը: Նա նշել Է, որ այսօր «շատ երկրներ են ցանկություն հայտնում անդամակցել միությանը կամ նրա հետ ստեղծել ազատ առեւտրի գոտի»:
«Ճգնաժամը ժամանակավոր երեւույթ Է, իսկ մեր տնտեսությունների ընդհանուր ներուժը եւ շուկայի ծավալները մնում են»,- ասել Է Նազարբաեւը, ընդսմին հավելելով, որ «ինտեգրացիոն միավորմանն անդամակցությունը ոչ միայն հնարավորություննրի օգտագործում Է նախատեսում, այլեւ նրա զարգացման մեջ ավանդ ներդնելու անհրաժեշտություն»:
Իր հերթին Տիգրան Սարգսյանը նշել Է, որ միավորման զարգացման ընդհանուր ռազմավարության նկատմամբ Նազարբաեւի դիրքորոշումը «սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հենց նրա նախաձեռնություններն ու գաղափարներն են դրվել ստեղծված միասնական եվրասիական տարածքի հիմքում»:
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը «վստահություն Է հայտնել, որ Ղազախստանի նախագահության տարում ինտեգրացիոն գործընթացներին զարգացման նոր ազդակ կտրվի»: