Հայաստանում հաշմանդամություն ունեցող մոտ 550 անձ մշտական աշխատանքի է տեղավորվել LIFE ծրագրով
SocietyՆերառական մասնագիտական կրթության և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը լուծելուն ուղղված 4 տարի շարունակ անցկացվող LIFE ծրագրի արդյունքում հաշմադամություն ունեցող 543 անձ ապահովվել է մշտական աշխատանքով: Միջին մասնագիտական 44 կրթական հաստատություններում պայմաններ են ստեղծվել ներառական կրթության համար, հաշմանդամություն ունեցող 930 երիտասարդ ստացել է մասնագիտական կրթո ւթյուն և վերջապես ստեղծվել են 19 սոցիալական ձեռնարկություններ: Ծրագիրն իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 26-ին կայացավ ազգային համաժողով` ամփոփելու ծրագրի գրանցած արդյունքներն ու նախանշելու նոր անելիքները:
ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը բարձր գնահատեց կատարված աշխատանքը` շեշտելով, որ կառավարությունն էլ մեծապես կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության պահովումը նրանց համար, ում հակացուցված չէ աշխատել: Նա մատանշեց «Զբաղվածության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որով այս տարի պետական հիմնարկները, իսկ արդեն հաջորդ տարվանից նաև մասնավորը պետք է իրենց գործունեության մեջ ներգրավեն հաշմանդամություն ունեցողներին: Հակառակ դեպքում ընկերությունները պետք է մասհանումներ կատարեն, որոնք կուղղվեն նշյալ մարդկանց համար ծրագրերի իրականացմանը:
Ինչ վերաբերում է մատչելի միջավայրի ապահովմանը, նախարարը նկատեց, որ լուրջ քայլեր են կատարվում այդ ուղղությամբ: «Մենք բնականաբար չենք խոսում միայն տեղաշարժման խնդիրներ ունեցող հաշմանդամների աշխատանքի տեղավորման մասին: Բայց հարցը, որ բարձրացնում եք, շատ կարևոր է ու վերաբերում է մատչելի միջավայրի ապահովմանը: Իհարկե, չեմ կարող ասել, որ պամանները լիարժեք ապահովված են, բայց որ դրանց ապահովման ուղղությամբ բավականին լուրջ քայլեր են իրականցվել ու առաջիկա տարիներին էլ իրականացվելու են, միանշանակ է»,-հայտնեց նախարար Ասատրյանը:
Նա նկատեց, որ նախարարության Զբաղվածության պետական գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրողների մեջ 2 հազար 500-ը հաշմանդամություն ունեցող անձինք են:
«Սեյվ դը չիլդրեն»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը կարևորեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության, հասարակական ու գործարար սեկտորի հետ աշխատանքը: «Մենք շատ ենք կարևորում 50-ից ավելի բիզնեսների դերը, որոնք մեզ հետ աշխատեցին, հավատացին այս գաղափարին ու այսօր ունեն հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ: Այդ ընկերությունները բարեգործություն չեն անում, այլ հնարավորություն են տալիս, որ մարդիկ կրթության ու աշխատանքի իրենց իրավունքն իրացնեն»,-ասաց նա` ավելացնելով, որ ծրագիրն առավել զան գվածային դարձնելու ուղղությամբ են աշխատում, որպեսզի ավելի շատ մարդիկ կրթության ու աշխատանքի հասանելիություն ունենան:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլլարդը, գնահատելով վերջին քսան տարիներին Հայաստանում տնտեսության, եթնակառուցվածքների և հանրային ծառայությունների որակի բարելավումը, այնուամենայնիվ, նկատեց, որ այստեղ պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող 200 հազար անձինք շարունակում են դիմակայել մի շարք դժվարությունների: «Մասնավորապես, նրանք դիմակայում են հասարակության խտրական վերաբերմունքին, սահամափակ ծառայություններին ու իրենց իրավունքների մասին տեղեկատվության պակասին»,-ասաց պաշտոնյան: Նա ուրախությամբ նկատեց, որ LIFE ծրագիրը առարկայական արդյունքներ է գրանցել:
ՀՀ Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ կարևորեց ոչ միայն արդեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարումը, հաշմանդամություն ձեռք բերելու պատճառները հասկանալու ու դրանք կանխարգելելու անհրաժեշտությունը: