Վարդգես Գասպարիին «Նուբարաշենից» տեղափոխեցին դատարան
SocietyՀենց նոր պարզ դարձավ, որ Վարդգես Գասպարին ազատ կարձակվի ոչ թե « Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, այլ՝ դատարանի դահլիճից:
Ավելի վաղ Գազպարիի պաշտպանը տեղեկացրել էր, թե կալանավորման մասին ակտը ստանալուց հետո մեկնելու է «Նուբարաշեն» Գասպարիի ազատ արձակման հետագա գործընթացը կազմակերպելու համար: «Նուբարաշեն»-ի դարպասների մոտ հավաքված լրագրողները կես ժամից ավելի սպասում էին քաղակտիվիստին, սական ՔԿՀ-ի դարպասը բացվելուց և այնտեղից ոստիկանական մի քանի գազել մակնիշի մեքենաներ դուրս գալուց մոտ 10 րոպե հետո ոստիկանները լրագրողներին տեղեկացրեցին, որ Գասպարիին տեղափոխել են դատարանի շենք:
Այնպես որ` այսօր Վարդգես Գասպարին ոչ միայն այսօր տանը կգիշերի, այլև կհասցնի լոգանք ընդունել, ընթրել և դիտել նաև երեկոյան լուրերը:
Ա.Գ.