Մալաթիա-Սեբաստիայում պլանային ջրանջատումներ կլինեն
SocietyՊլանային աշխատանքներով պայմանավորված` մարտի 1-ին` ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Վանտյան փողոցի, Սեբաստիայի փողոցի 90-230` զույգ և 155-163` կենտ համարների անհատական տնատիրությունների, Ծերենցի փողոցի և 2-րդ, 3-րդ նրբանցքների, Ջիվանու փողոցի և 1-ին նրբանցքի, Մամիկոնյան, Մանուկյան փողոցների, Շահումյան 4-րդ փողոցի և 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, 5-րդ փողոցի, 6-րդ փողոցի և 1-ին նրբանցքի, 7-րդ փողոցի և 1-ին նրբանցքի ջրամատակարարումը: