Սուպերնորաձև սանրվածքներ (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Վերջերս քննարկումների առիթ դարձավ երգչուհի Սիրուշոյի սանրվածքը, որը երկրպագուները նմանեցրել էին մոդել Քենդալ Ջեների սանրվածքին: Սիրուշոյի լուսանկարի տակ հայտնվել էին մեկնաբանություններ, թե երգչուհին նմանակում է մոդելին: Իրականությունն այն է, որ անփույթ բարձր հավաքած մազերը՝մազափնջով, թե առանց դրա, շատ ակտուալ են և այդպիսի սանրվածքով կարելի է տեսնել շատերին: Այսպիսի սանրվածքով են ներկայացել Etro, Tory Burch, Balenciage, Tanya Taylor և այլ նորաձևության տների մոդելները: Wnews.am-ը ներկայացնում է ամենաակտուալ սանրվածքների եռյակը:


Այս թրենդը նորաձևության բլոգերներն ու աշխարհի ամենահայտնի fashion աղջիկներն առօրյայում կիրառում են այսպես.


Wnews.am-ին այս տարբերակն ավելի է դուր գալիս, որովհետև շատ սեքսուալ ու թարմ տեսք ունի:
Հյուսեր. Այս սեզոն դիզայներներն առաջարկում են հյուսերի ամենատարբեր տեսակները: Հատկապես ակտուալ կլինեն 90-ականների անփույթ, մանկական, «ինչ որ մի տեղից պատահաբար դուրս պրծած» հյուսերը և սուպերնորաձև զույգ հյուսերը:



