Թեժ ծեծկռտուք «Սեգաֆրեդո» սրճարանի մոտ. կա տուժող
Սեպտեմբերի 21-ի կեսգիշերին Հյուսիսային պողոտայում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարանի մոտ թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ՝ 29-30 տարեկան երիտասարդների միջեւ:
NEWS.am-ի տեղեկություններով մասնակիցներից մեկին կտրած-ծակած վերքով տեղափոխել են հիվանդանոց: Թե ինչից է ծագել վեճը, մեզ չհաջողվեց պարզել: Մասնակիցներից մեկը մի ՍՊԸ-ի տնօրեն է եղել, մյուսը՝ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակից:
Կռվին միջամտել են ոստիկանները եւ բերման ենթարկել մասնակիցներից մեկին: Իսկ վնասվածքներ ստացած մասնակիցը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Կատարվում է հետաքննություն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am