Քիմ Քարդաշյանի հետույքը թուրք հաղորդավարի վրա 300 հազար դոլար է նստել
Թուրքիայի ռադիոհեռուստաընկերությունների բարձրագույն խորհուրդը (RTUK) 600 հազար լիրա տուգանել է Haberturk հեռուստաընկերությանը՝ հաղորդավար Մուրադ Բարդաքչըի խոսքերի համար։
Haberturk հեռուստաընկերության «Պատմության հետին սենյակը» հաղորդման ժամանակ հնչել էր Շարլ Ազնավորի երգերից մեկը, ինչը դուր չէր եկել դահլիճում նստած հանդիսատեսներից մեկին։ Հանդիսատեսի հանդիմանությանը, թե ինչու են հայ երգչի ստեղծագործությունը հնչեցնում, հաղորդավար մուրադ Բարդաքչըն պատասխանել էր. «Քիմ Քարդաշյանի մեծ հետույքը նայում եք։ Քիմ Քարդաշյանը նույնպես հայ է, իսկ նրա հետույքին ինչո՞ւ եք նայում»։
Թուրքիայի ռադիոհեռուստաընկերությունների բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել, որ Մուրադ Բարդաքչը խոսքերը ժարգոն են ներառում եւ վիրավորանք են պարունակում, ինչի համար Haberturk հեռուստաընկերությունը տուգանվել է 600 հազար լիրայով (300 հազար ԱՄՆ դոլար)։