ՏՄՊՊՀ-ն առաջարկում է օրենքով սահմանել մրցակից ընկերությունների սառնարանների 20 տոկոսը մյուսին տրամադրելու հարցը
EconomicsՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախապատրաստում է և առաջիկայում հանդես կգա «Առևտրի ու ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկությամբ:
Այյս մասին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը «Կ ոկա Կոլա» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքների ներկայացումից հետո: «Ըստ այդ փոփոխությունների գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողները պարտավորված կլինեն իրենց կողմից տրամադրվող սառնարանների և ցուցապահարանների մինչև 20 տոկոսը տրամադրել մրցակից ընկերությունների ապրանքների ներկայացվածությունն ապահովելու համար»,-ասաց Շաբոյանը: Նրա խոսքով` օրինակ, Եվրամիության տնտեսական մրցակցության օրենսդրությունը նման լուծում է սահմանում:
ՏՄՊՊՀ-ն փետրվարի 26-ի նիստում հրապարակվեց «Կոկա Կոլա» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները, որը հարուցվել էր «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր»ընկերության բողոքի հիման վրա: Հանձնաժողովը որոշեց «Կոկա Կոլա»-ի հանդեպ գերիշխող դիրքի չարաշահման համար կիրառվել 50 միլիոն դրամ տուգանք: