«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ն նշում է իր 7-ամյակը
SocietyԵրևանի Պետական Համալսարանի Կենսաբանության ֆակուլտետում տեղի Է ունեցել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ (ԵԿԱ) 7-ամյակին նվիրված տոնակատարությունը: Միջոցառման ընթացքում ԵԿԱ ՀԿ անդամները ներկայացրել են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ պատմությունը և նոր սերնդի ներկայացուցիչներին փոխանցել իրենց փորձը: Ակտիվ ա նդամներին հանձնվել են շնորհակալագրեր, ինչպես նաև հավաստագրեր են հանձնվել ԵԿԱ ՀԿ հետ համագործակցող կազմակերպություններին:
Ինչպես տեղեկացրին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ից, «Հաջորդ սերունդ» ծրագրի շրջանակներում ԵԿԱ ՀԿ կողմից հանձնվել են նաև երիտասարդ կենսագետների համար նախատեսված կրթաթոշակները: