Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
SocietyՀանրապետության տարածքում փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին կլինի արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-2-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին սպասվում է անձրև: Երևանում ժամը 09։00-ի դրությամբ +3 աստիճան է։

Երևանի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.00C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.90C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.50C