Արցախում առաջին անգամ անցկացվել է ՔՊ վիճակի համալիր գնահատման ուսումնավարժական միջոցառում
SocietyՍտեփանակերտում փետրվարի 22-26-ը անցկացվել է քաղաքացիական պաշտպանության` վիճակի համալիր գնահատման ուսումնավարժական միջոցառում: Ստեփանակերտի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ ամփոփելով կատարված աշխատանքի նախնական արդյունքները, ԼՂՀԿԱ արտակարգիրավիճակների ծառայությանտնօրեն, գնդապետ ԱրթուրՀարությունյանն, ընդհանուր առմամբ, գոհացնող է համարել կատարված աշխատանքը:«Համալիր գնահատումըսկսվել է շտաբային ուսումնավարժության անցկացումով, - նշել է ծառայության ղեկավարը։ - Համաձայնհաստատված պլանի՝ փետրվարի 22-ին ժամը 08.00-ին «Ղարս 444» ազդանշանով համալիրգնահատմանն ընդգրկված Ստեփանակերտի քաղաքապետարանը, կազմակերպությունները և ՔՊկազմավորումները բերվել են «բարձր» աստիճանի պատրաստականության: Ուսումնավարժությանմասնակից կազմին խնդիր է առաջադրվել մշակել քաղաք Ստեփանակերտի բնակչությանտարահանման պլանը` սահմանված երեք տարբերակների համաձայն»:
Նրա խոսքով՝ համալիր միջոցառումների նպատակն էր որոշել Ստեփանակերտ քաղաքի ՔՊ ղեկավար կազմի, ծառայությունների և կազմակերպությունների կողմից քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացման պատրաստակամության աստիճանը, ստուգել Ստեփանակերտ քաղաքի ՔՊ ինժեներական, ճառագայթային և քիմիական, բժշկական պաշտպանության, տարահանման միջոցառումների կազմակերպման, կազմավորումների պատրաստականության, բնակչության ուսուցման, կառավարման, կապի և ազդարարման համակարգի վիճակները և գնահատել Ստեփանակերտ քաղաքի ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների կատարումը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ ըստ Ա. Հարությունյանի, համալիր գնահատման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Արցախի տարածքում այն իրականացվում է առաջին անգամ` ընդգրկելով միևնույն ժամանակ և կազմակերպությունները և ՔՊ կազմավորումները, և բնակչության պատրաստման համար կառույցները, և տարահանման հավաքակետերը, և բնակչությունը: Ընդ որում, համալիր գնահատմանն ընդգրկվել են` Ստեփանակերտի քաղաքապետարանը, թվով 22 կազմակերպություններ, 17 կազմավորումներ, թվով 63 շենքերի նկուղներ, բոլոր ՏՀԿ-ները, թվով 8 փողոցների շենքերի բնակչությունը:
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը բարձր է գնահատել համատեղ աշխատանքը, համոզմունք հայտնելով, որ ձեռնարկված միջոցառումներն ավելի կնպաստեն փոխգործակցության զարգացմանը և առկա ներուժի բացահայտմանն ու արդյունավետ օգտագործմանը, քաղաքի քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդմանը: