Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սումգայիթը հայերի դեմ Ադրբեջանի կողմից հանգամանորեն ծրագրված եւ կազմակերպված հանցագործություն է

Society

 Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ձգտումներին նվիրված խաղաղ գործողություններին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում բնակվող հայերի կոտորածով. նախկին ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով` 1988 թվականի փետրվարի 27-ին նախորդող եւ հաջորդող օրերին այդտեղ սպանվել է 27 մարդ, իսկ իրականում` 100-ից ավելի մարդ:

«Արմենպրես»-ը բազմիցս է անդրադարձել Հայաստանի Հանրապետության կողմից դատապարտված այդ չարագործությանը: Ամբողջ հետսումգայիթյան քաղաքականությունն ու քարոզչությունը համոզիչ կերպով ապացուցում են, որ Սումգայիթը հայերի դեմ Ադրբեջանի հանգամանորեն ծրագրված եւ կազմակերպված հանցագործությունն է:

Այդ քաղաքականության շարունակությունը հետեւեց շատ արագ` Սումգայիթում պետական հանցագործության հետքերը օպերատիվ կերպով կորցնելու տեսքով, սումգայիթյան դահիճների հերոսացումով, Կիրովաբադում իրադարձություններով, որտեղ միայն հայերի ինքնապաշտպանությունը խանգարեց «սունգայիթի» կրկնությանը, Բաքվում ցեղասպանությամբ, Արցախում ռազմական միջամտությամբ եւ շատ այլ բաներով: Այդ նույն սարսափելի թելն էլ բերեց բուդապեշտյան մտագար Սաֆարովի հերսացմանը եւ արդեն վերջին տարիներին հայ ռազմագերիների եւ պատանդների գազանային սպանությանը:

Էլ ինչ՞ է պետք, որպեսզի այսօր աշխարհին, իբր, «հանդուրժողական» եւ «մուլտիկուլտուրիզմով» ներկայանալ փորձող Բաքվում հասկանան, որ «սումգայիթի» մասին իսկությունը խեղաթյուրելու բոլոր փորձերն անօգուտ են, քանի որ ճշմարտությունը հաստատվում է հենց իրենց կողմից ամեն օր, ամեն ժամ եւ տարբեր մակարդակներում` ընդհուպ մինչեւ ամենաբարձրը:

[gallery id= 56543]

Այդ ճշմարտությունը հաստատել են նաեւ համաշխարհային մակարդակով: Բերենք մի քանի օրինակ:

Ջորջ Սորոս. «Ադրբեջանում հայերի առաջին կոտորածները սադրել է Հեյդար Ալիեւի գլխավորությամբ տեղական մաֆիան, որպեսզի անշահեկան իրավիճակ ստեղծել Միխայիլ Գորբաչովի համար»:

Անդրեյ Կոնչալովսկի, 2003 թվականին Ադրբեջանի պատվերով նկարահանված` «Հեյդար Ալիեւ: Իշխանության բեռը» փաստագրական ֆիլմ. «Ղարաբաղում ողբերգության պատասխանը հանդիսացել են ադրբեջանական արդյունաբերական կենտրոն Սումգայիթում արյունալի իրադարձությունները, որտեղ մեկ գիշերվա մեջ սպանվել են 100-ից ավելի հայեր»:

Վ.Ռեվա` Սումգայիթում հանցագործությունը հետաքննած ՍՍՀՄ դատախազական խմբի հետաքննիչ. «Սումգայիթում գործնականում ցեղասպանություն է տեղի ունեցել: Այնտեղ մարդկանց սպանել են այլ ազգության պատկանելության համար»:

Անդրեյ Սախարով` ակադեմիկոս, Նոբելյան մրցանակակիր. «Եթե որեւէ մեկը կարող էր կասկածել դրանում մինչեւ Սումգայիթը, ապա այդ ողբերգությունից հետո ոչ մեկի մոտ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում պահպանելու համար համառելու ոչ մի բարոյական հնարավորություն չի մնում»:

ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազով. «Երկու կանանց կրծքերը կտրել էին, աղջնակից հանել էին կաշին…Տանջահար հայերի դիակները տեսած կուրսանտները ուշաթափվում էին»:

Ալեքսանդր Լեբեդ. «Սումգայիթում փչում էր միջնադարյան սադիզմով, գազանային, անմարդկային դաժանությամբ` հաճախ միախառնված հիմարությամբ…»:

«20-րդ դար եւ Աշխարհ» հանդես, Մոսկվա, 1988, թիվ 12. «Ցեղասպանության օրինակ (որը որակվում է որպես «Գործողություններ, որոնք կատարվում են ամբողջությամբ կամ մասնակիորեն որեւէ ազգային, էթնիկ, ռասային կամ կրոնական խմբին որպես այդպիսին ոչնչացնելու մտադրությամբ) հանդիսանում է Սումգայիթում հայկական կոտորածը»:

Ադրբեջանական ՍՍՀ գլխավոր դատախազ, 1988 թ. «Սումգայիթում մարդկանց կոտորածների դրդած մեղավորները ներկա պահին գրպաններում պատգամավորական մանդատներ են կրում եւ նստած են Միլլի Մեջլիսում», (2003 թ.):

1988 թվականի փետրվարի 26-29-ին տեղական իշխանությունների փաստացի օժանդակության եւ ՍՍՀՄ ղեկավարության անգործության պայմաններում Ադրբեջանական ՍՍՀ «ինտերնացիոնալ» Սումգայիթ քաղաքում իրականացվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ, որոնք ուղեկցվել են իրենց դաժանությամբ աննախադեպ սպանություններով, բռնությամբ եւ քաղաքի հայկական բնակչության նկատմամբ թալանով: Սումգայիթում հայերի ջարդերը մանրազնին կազմակերպված էին: Կենտրոնական հրապարակում փետրվարի 26-ին սկսված հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բացահայտ կոչ էին անում հայե րի նկատմամբ բռնության: Փետրվարի 27-ին հանրահավաքները վերաճեցին բռնության գործողությունների, որոնցում մասնակցում էին հարյուրավոր ջարդարարներ: Կացիններով, դանակներով, հատուկ սրված մետաղաձողերով, գետաքարերով եւ բենզինով լի տարաներով զինված եւ ձեռքում ունենալով հայերի բնմակարանների նախօրոք կազմված ցուցակները , ջարդարարները ներխուժում էին տները, ջարդում ամեն ինչ եւ սպանում տերերին: Դրա հետ միասին մարդկանց հաճախ հանում էին փողոցներ կամ բակեր` հրապարակորեն նրանց ծաղրելու համար: Տանջալից ծաղրանքներից եւ խոշտանգումներից հետո զոհերի վրա բ ենզին էին լցնում եւ կենդանի այրում: Փետրվարի 29-ին Սումգայիթ բանակային զորքեր են մտցվել, սակայն, առանց միջամտելու հրամանի: Միայն երեկոյան մոտ, երբ գազանացած ամբոխը սկսել էր հարձակվել խորհրդային զինվորների վրա, զորամիավորումները վճռական գործողությունների են դիմել:

Սումգայիթյան ջարդերի զոհերի ճշգրիտ թիվը մինչ այժմ հայտնի չէ: Պաշտոնական տվյալների համաձայն` զոհվել են 27 հայեր, սակայն, բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ երեք օրվա ընթացքում քաղաքում սպանվել է մի քանի հարյուր հայ: Կա նաեւ այն բանի վկայությունը, որ ջարդերը կոորդինացվել են Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի աշխատակիցների կողմից: Սումգայիթյան դահիճները հետագայում Ադրբեջանում ազգային հերոսներ են հայտարարվել: Նույնն այժմ ալիեւյան կացինային քաղաքականության շնորհիվ Ադրբեջանում արվում է յուրաքանչյուր հայ սպանողի համար:

Սումգայիթում ցեղասպանությունից հետո Ադրբեջանում վերածնվել է հայերի մարդասպաններին հերոսացնելու եւ փառաբանելու ավանդույթը: Դրա ամենապայծառ ապացույցը Ադրբեջանի ժողովրդական արտիստ եւ պատգամավոր, Կացին-խանում մականունով Զեյնաբ Խանլարովան է: Բաքվեցի բազմաթիվ հայերի վկայությամբ` 1989 թվականին հանրահավաքային հարթակից այդ «ժողովրդի ընտրյալը» փառաբանում էր սումգայիթյան դահիճներին, իսկ 2002 թվականին, Հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելով սպանած Սաֆարովի հետգնման սկանդալից հետո, հանդես էր եկել անգամ Ադրբեջանում շատերին ապշեցրած հայտարարությամբ. «Սաֆարովը ոչ միայն Ադրբեջանի հերոսն է, նա համաշխարհային հերոս է: Պետք է նրան արձան կանգնեցվի: Ոչ ամեն տղամարդ կարող էր անել դա: Երկու հերոս կան` պարոն Իլհամ Ալիեւը եւ Ռամիլ Սաֆարովը»:

 

Կամո Բաղդասարյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025