Ինչպես սխալմամբ ուղարկված հաղորդագրությունը փրկեց այս տղամարդու կյանքը
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Լիոն քաղաքում տեղի է ունեցել մի դեպք, որը Ֆրանսիայի ԶԼՄ-ներն անվանեցին փոքրիկ հրաշք:
Ոստիկանությանը հաջողվեց փրկել մի մարդու կյանք, ով որոշել էր ինքնասպանություն գործել: Կյանքի հետ «հաշիվները մաքրելուց առաջ» տղամարդը որոշել էր իր ընկերներից մեկին հրաժեշտի հաղորդագրություն ուղարկել, որը սխալմամբ ստացել էր Փարիզի մերձակայքում բնակվող մի կին:
Կինն անմիջապես ոստիկանություն էր դիմել, որից հետո ոստիկանները, պարզելով տղամարդու հասցեն և հեռախոսահամարը, նախ զանգահարել էին նրան, ապա, պատասխան չստանալով, շտապել դեպքի վայր:
Պատուհանից ներս մտած հրշեջ ծառայության աշխատակիցները տղամարդուն գտել էին հատակին պառկած, ձեռքի երակները կտրած: Նրա կողքին ընկած են եղել թունդ ոգելից խմիչքի շշեր: Տղամարդը հոսպիտալացվել է, և նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

