Հանրապետությունում խոտածածկ տարածներ են այրվել
SocietyՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 27-28-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է 500 քմ եղեգնուտ և չոր խոտ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի կամրջին հարակից Ձորագետի կիրճում՝ 1 հա, Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: