Երբ վնասվել է վարձակալած բնակարանը
Lifestyleshabat.am-ը գրում է.
Հարց: Ապրում ենք վարձակալած բնակարանում: Վերևի բնակարանից թափված ջրի պատճառով երկու սենյակների վերանորոգումը վնասվել է: Իմ կողմից վարձակալված բնակարանի սեփականատերն ինձ բնականաբար չի մեղադրում, բայց պահանջում է, որ վերևի հարևանի հետ լուծեմ վերանորոգման խնդիրը և բնակարանն իրեն վերադարձնելիս վնասված տեղամասերը լինեն վերանորոգված: Ես իրավունք ունե՞մ վերևի հարևանից պահանջել, որ նա վերականգնի վնասված տեղամասերը կամ վճարի վերանորոգման արժեքը, թե՞ այդ պահանջը պետք է ներկայացնի բնակարանի սեփականատերը:
Պատասխանում է փաստաբան Արթուր Սուքիասյանը: Վարձակալության պայմանագրի ուժով գույքը վարձակալած անձի մոտ ծագում են այդ գույքի օգտագործման և տիրապետման գույքային իրավունքներ: Գույքի օգտագործման և տիրապետման գույքային իրավունքներ կրող վարձակալն ունի իր գույքային իրավունքներին պատճառված վնասի հատուցում պահանջելու իրավունք: