Ինտիմ հարաբերություններ՝ գործընկերոջ հետ
LifestyleShabat.am-ը գրում է.
Business Insider լրատվական կայքը սեփական ուսումնասիրությունն է անցկացրել՝ պարզելու համար, թե ինչ են մտածում ամերիկացիները ծառայողական սիրավեպերի և գործընկերոջ հետ «պատահական» սեքսի մասին:
Հարցմանը մասնակցել է 2500 մարդ:
Այսպես, հարցվածների 84.62 տոկոսը կարծում են, որ իրավունք ունեն գործընկերների հետ սեքսով զբաղվել: 90.44 տոկոսի կարծիքով՝ չարժե սեռական հարաբերություններ ունենալ այն գործընկերոջ հետ, ում հետ «ուս ուսի» աշխատում ես:
64.05 տոկոսը վստահ է, որ ղեկավարները չպետք է իրենց ենթակաների հետ սեռական կապերի մեջ լինեն: 92.37 տոկոսի կարծիքով՝ աշխատավայրում «իրար գտած» գործընկերները չպետք է այդ մասին կադրերի բաժնին հայտնեն:
Հարցման մասնակիցներից 10.33 տոկոսի համար «շատ վատ է» գործընկերոջ հետ սեքսով զբաղվելը, 26.62 տոկոսը համաձայնել են, որ հիմնականում այն չարիք է համարվում, 52.13 տոկոսը դեմ չէ դրան, եթե չի խանգարում աշխատանքին, իսկ 10.93 տոկոսն այն «շատ լավ գաղափար» է համարում:
Հարցման մասնակիցների մոտ կեսը նկատել են, որ հրաժարվում են գործընկերների հետ սեռական հարաբերություններից միայն նրա համար, որ միասին են աշխատում:
40 տոկոսը վստահ են, որ իրենց գործընկերների 21-40 տոկոսը սեռական հարաբերությունների մեջ են գտնվում միմյանց հետ, սակայն իրականում սեքսով զբաղվում են միայն հարցման մասնակիցների 54 տոկոսը:
Եվ վերջապես, սեռական հարաբերությունները կարող են ոչ մի ազդեցություն չունենալ, ինչպես նաև դրական կամ բացասական ազդեցություն ունենալ աշխատանքի վրա:
Հարցման մասնակիցների 90.56 տոկոսը գոհ է, որ իր կյանքում տեղի է ունեցել «սեքս գործընկերոջ հետ»: