Օգնության են հասել փրկարարները
SocietyՓետրվարի 28-ին, ժամը 18.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 28-ին, ժամը 18.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Նժդեհի փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 28-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: