Տղաների հավաքի հետեւանքով իռլանդական օդանավում ձերբակալել են փեսացուին եւ նրա 5 ընկերներին
SocietyԻռլանդական Ryanair ավիաընկերության օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Բեռլինում այն բանից հետո, երբ 6 բրիտանացիներ օդանավում տղաների հավաք են կազմակերպել:
Գերմանական ոստիկանությունն ինքնաթիռից դուրս է բերել հարբած երիտասարդներին, այդ թվում՝ փեսացուին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ը:
Անգլիայի Լութոնից Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա ուղեւորվող Boeing-737-ում դեպքը տեղի է ունեցել փետրվարի 26-ին: 25-26 տարեկան հարբած բրիտանացիները սկսել են ագրեսիվ վարք դրսեւորել, երբ անձնակազմի անդամները հրաժարվել են նրանց ալկոհոլ մատուցել:
Իրավախախտներից յուրաքանչյուրը ստիպված կլինի 20 հազար եվրոյի չափով տուգանք վճարել: