20 ոսկե կանոն հանճարեղ դիզայներներից
LifestyleՆերկայացնում է 20 ոսկե կանոն հանճարեղ դիզայներներից:
1. Եթե դուք ծուռ ոտքեր ունեք, կրեք խորը լանջաբացվածքով զգեստներ. Քրիտիան Դիոր
2. Օծանելիքը կանացի անհատականության անփոխարինելի երանգն է, այն կերպարի վերջին շտրիխն է. Քրիստիան Դիոր:
3. Դուք չեք կարող կեղծել շքեղությունը, սակայն կարող եք շքեղ տեսք ունենալ կեղծ մորթիներում: Կարլ Լագերֆելդ
4. Կոշիկները ձևափոխում են ձեր մարմնի արտահայտությունն ու կեցվածքը: Նրանք ձեզ վեր են բարձրացնում ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հուզականորեն: Քրիստիան Լուբութեն
5. Մի խորացեք թրենդների մեջ: Թույլ մի տվեք նորաձևությանը տիրել ձեզ, ինքներդ որոշեք` ով եք դուք, ինչ եք ցանկանում արտահայտել ձեր հագուստով և կենսակերպով: Ջանի Վերսաչե
6. Միշտ քայլեք այնպես, ասես ձեզ 3 տղամարդ է հետևում: Օսկար դե լա Ռենտա
7. Գեղեցկության մասին հոգ տանելը պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի շպար չի օգնի: Կոկո Շանել
8. Լավ ձևված հագուստը սազում է ցանկացած կնոջ: Ու վերջ: Կոկո Շանել
9. Իսկական կինը պետք է վտանգավոր և կամակոր լինի: Քրիստիան Դիոր
10. Էլեգանտ լինել չի նշանակում աչքի ընկնել: Դա նշանակում է մխրճվել հիշողության մեջ: Ջորջիո Արմանի
11. Այն, ինչ դուք կրում եք, ցույց է տալիս` ինչպես եք ներկայացնում ձեզ աշխարհին, հատկապես հիմա, երբ մարդկանց միջև շփումներն այսքան ինտենսիվ են: Նորաձևությունն առանց թարգմանության հասկանալի անմիջական լեզու է: Միուչա Պրադա
12. Յուրաքանչյուր պատառ բերանում մնում է 2 րոպե, 2 ժամ որովայնում և 2 ամիս` ազդրերում: Քրիստիան Դիոր
13. Կնոջ լավագույն նորաձև աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է: Կոկո Շանել
14. Կնոջ համար տարիքն ամենագլխավորը չէ` կարելի է հիասքանչ լինել 20 տարեկանում, հրապուրիչ` 40-ում և շլացուցիչ մնալ մինչև կյանքի վերջ: Կոկո Շանել
15. Զերծ մնացեք օրիգինալ լինելուց: Կանացի նորաձևության մեջ օրիգինալությունը կարող է դիմահականդեսի հանգեցնել: Կոկո Շանել
16. Գնեք քիչ, ընտրեք լավը և արեք դա ինքներդ: Վիվյեն Վեսթվուդ
17. Ձեռքերն աղջկա այցեքարտն են: Պարանոցը`նրա անձնագիրը, կուրծքը`արտասահմանյան անձնագիրը: Կոկո Շանել
18. Աքսեսուար ընտրելիս հանեք այն, որը կրել եք վերջինը: Կոկո Շանել
19. Չեն լինում տգեղ կանայք, լինում են ծույլեր: Կոկո Շանել
20. Որքան վատ են աղջկա գործերը, այնքան լավ տեսք նա պետք է ունենա: Կոկո Շանել


