LG G5 սմարթֆոնը MWC 2016-ում լավագույն գաջեթն է ճանաչվել
SocietyՀարավկորեական LG ընկերության G5 հեռախոսը Բարսելոնայում անցկացված MWC 2016 ամենամյա ցուցահանդեսում լավագույն բջջային գաջեթն է ճանաչվել:
Ցուցահանդեսին մասնակցած մասնագետները հայտարարել են, որ հարավկորեական արտադրողի նորույթը տպավորիչ տեխնիկական բնութագրեր եւ եզակի հնարավորություններ ունի:
Ըստ VistaNews-ի, հիմնական բնութագրերի առումով LG G5-ը միջինից բարձր մակարդակում է: Գաջեթը գործում է վերջին սերնդի Snapdragon 820 բազայի վրա, 3 Գբ օպերատիվ եւ 32 Գբ ներկառուցվող հիշողություն ունի: