Դիմահարդարումը մաքրող 5 պարզ միջոց, որոնք կարող եք պատրաստել տանը. ֆոտո
LifestyleWnews.am-ը գրում է.
Այսօր բոլոր խանութներում կարելի է գտնել դիմահարդարման մաքրման համար նախատեսված բազմաթիվ միջոցներ. կաթիկ, տոնիկ, լոսյոն եւ այլն։ Դրանցից շատերը սկսում են մրմրացնել աչքերը կամ վատ են մաքրում շպարը… իհարկե խոսքը ոչ բոլոր միջոցների մասին է։
Իդեալական միջոցի փնտրտուքները երկար կարող են տեւել եւ ստիպել ծախսել մեծ գումարներ։
Wnews.am-ն առաջարկում է շպարից ազատվելու միջոցներ, որոնք հեշտությամբ կարող եք պատրաստել ինքներդ։ Բացի այն, որ դրանք շատ լավ են մաքրում շպարը, իրենց մեջ չեն պարունակում քիմիկատներ։
1. Գամամելիսի հիմքով պատրաստված միջոց աչքերի շպարից ազատվելու համար
Կոսմետոլոգիայում գամամելիսը հայտնի է մաշկը բացացնելու եւ թարմացնելու, ինչպես նաեւ ուռածությունը հանելու հատկություններով։ Այնպես որ աչքերի մաքրման համար նախատեսված գամամելիսի հիմքով այս միջոցը կօգնի ազատվել ոչ միայն կայուն թարթչաներկից, այլ նաեւ աչքերի տակի սեւ շրջանակներից։
Բաղադրիչներ.
2 ճաշի գդալ գամամելիսի լուծույթ, որը կարող եք գտնել դեղատանը
2 ճ. գդալ ցանկացած կոսմետիկ յուղ (զեյթունի, նուշի, ժոժոբայի եւ այլն)
2 ճ. գդալ մաքուր ջուր
Բոլոր բաղկացուցիչները խառնեք համապատասխան տարրայի մեջ եւ լավ խառնեք։ Պատրաստի միջոցը օգտագործեք նույն կերպ, ինչ խանութից գնված շպարը մաքրող միջոցները։
2. Մաքրող միջոց ժոժոբայի յուղի եւ E վիտամինի հիմքով
Ժոժոբայի յուղը ոչ այնքան յուղ է, այլ ավելի շուտ թաց ոսկ։ Այն յուրահատուկ փափկեցնող միջոց է, որը չի առաջացնում գրգռվածություն։ Կոսմետոլոգիայում Е վիտամինը հաճախ անվանում են «երիտասարդության վիտամին»։ Այն ուժեղ հակաօքսիդանտ է, որը նպաստում է մաշկի ռեգեներացիային։ Այս միջոցը կօգնի ազատվել ոչ միայն շպարից, այլ նաեւ կնճիռներից։
Բաղադրիչներ.
50-60 մլ ժոժոբայի յուղ
1 դեղապատիճ (капсула) Е վիտամին
ոչ թափանցիկ տուփ
Յուղի մեջ խառնեք E վիտամինը եւ ստացված զանգվածը լցրեք մուգ տուփի մեջ. սա պարտադիր պայման է, քանի որ լույսի ներքո ժոժոբայի յուղը հեշտությամբ կարող է փչանալ։
3. Այս միջոցի հիմքն է հանդիսանում խաղողի կորիզներից ստացված ձեթը, որը համարվում է ամենաօգտակար միջոցներից մեկը. այն խորհուրդ է տրվում ինչպես զգայուն, այնպես էլ յուղոտ եւ կոմբինացված մաշկի դեպքում։
Ձեզ անհրաժեշտ է.
3 ճաշի գդալ խաղողի կորիզների ձեթ եւ 1 ճաշի գդալ գերչակի յուղ
Պարզապես խառնեք այս բաղադրիչներն ու լցրեք տարրայի մեջ։
4. Կոկոսի յուղ
Կոկոսի յուղը կարելի է համարել ամենաունիվերսալ կոսմետոլոգիական միջոցը։ Այն կարելի է օգտագործել առանց մեկ այլ միջոցի հետ խառնելու։ Դրա միջոցով կարելի է մաքրել դիմահարդարումը եւ միաժամանակ փափկեցնել մաշկը։
5. Դիմահարդարումը մաքրող ունիվերսալ անձեռոցիկներ.
Այս բաղադրատոմսը մեծ պահանջարկ է վայելում հատկապես ալարկոտների շրջանում։
Ձեզ անհրաժեշտ է.
Անձեռոցիկի մեկ տուփ
2 թեյի գդալ զեյթունի կամ նուշի ձեթ
2 բաժակ մաքուր ջուր
Մի քանի կաթիլ թեյի ծառի ձեթ
Պլաստիկ տարրա
Անձեռոցիկները բաժանեք երկու մասի, ավելացրեք երկու ճաշի գդալ ձեթ, մաքուր ջուր եւ տաքացրեք դրանք միկրոալիքային վառարանում։ Պատրաստի լուծույթում ավելացրեք թեյի ծառի յուղի մի քանի կաթիլ։ Անձեռոցիկները դրեք տարրայում եւ վրան լցրեք պատրաստի զանգվածը։ Մի քանի րոպեից արանքում կարտոն դրեք։
Անձեռոցիկները պահեք հերմետիկ տարրայում։ Թեյի ծառի ձեթը կպահպանի պատրաստի զանգվածը եւ ձեր դեմքը բակտերիաներից։ Հիշեք, որ ձեր կողմից պատրաստված դիմահարդումը հանող այս անձեռոցիկները կարելի է օգտագործել ոչ ավել, քան 2-3 շաբաթվա ընթացքում։







