Իրանի տարածքում 480 հայկական եկեղեցի կա. Շահեն Հովսեփյան
SocietyԻԻՀ տարածքում 600 եկեղեցի կա, որոնցից 480-ը հայկական են: Այս մասին «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեցհետազոտող ՇահենՀովսեփյանը:
«Այս գիտաժողովը նվիրված է Նոր Ջուղային, նրա կոթողներին, պատմությանը, որմնանկարներին, հայկական տների վերականգնմանը: Իրանի տարածքում 600 եկեղեցի կա, 480-ը հայկական են: Հնարավոր է` ավելի շատ լինեն: Մեծ մասը կանգուն վիճակում են»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց հետազոտողը:
Նրա տեղեկացմամբ` Իրանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները կառուցվել են բնիկ և գաղթական հայերի միջոցներով: