Ինչպես են նորածինները տեսնում իրենց ծնողներին (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Լինելով մակական անկողնու կողքին եւ ժպտալով նորածնին` ծնողների մեծ մասը չգիտի, որ երեխան չի տեսնում իրենց էմոցիաները։
Օսլոյի եւ Ուպսալի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել 2-ից 3 օրական նորածինների շրջանում։
Պարզվել է, որ մաքսիմալ հեռավորությունը, որի վրա նորածինը կարող է տեսնել ձեր դեմքի արտահայտությունը 30,48 սմ-ն է։
Եթե հեռավորությունը մեծանում է մինչեւ 60 սմ եւ ավելին, տեսարանն այնքան է պղտորվում, որ երեխան ի վիճակի չէ տարբերել անգամ դեմքը։
Արդյունքները ստանալու համար գիտնականներն օգտագործել են դեմքերի տեսագրություններ, որոնց արտահայտությունն անընդհատ փոխվել են։ Սկզբում տեսագրությունը ցուցադրել են մեծերին, որպեսզի համոզվեն, որ տեսանյութում արտահայտվող էմոցիաները հեշտությամբ կարելի է ճանաչել։
Այնուհետեւ նույն ձայնագրությունը ցուցադրել են նորածիններին. մարդկանց միմիկայի հանդեպ նրանց արձագանքից ելնելով էլ պարզվել է՝ տեսնում են պատկերը, թե ոչ։ Որպես կանոն, 30 սմ-ից ավել հեռավորության վրա երեխաները սկսել են արձագանքել պատահականության սկզբունքով, իսկ 30 սմ մոտ հեռավորության դեպքում երեխաների արձագանքը մեծացել է։
Պրոֆեսոր Սվեյն Մագնուսսենը նշում է, որ նորածիններն ունակ են ճանաչել մեծահասակների միմիկաները կյանքի առաջին օրվանից սկսած։ Սա նշանակում է, որ նրանք հասկանում են, թե ինչ է արտահայտում դեմքի կոնկրետ արտահայտությունը։
Այնպես որ, եթե ուզում եք, որ երեխան տեսնի ձեզ, պարզապես մոտ եղեք։
