Կոնչիտա Վուրսթի շիկահեր երկվորյակը՝ «Օսկար»-ի հյուրերի ուշադրության կենտրոնում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Մենք շարունակում ենք քննարկել «Օսկար» մրցանակաբաշխության արարողության մանրամասները: Մինչ աստղերը իրենց էին ցուցադրում կարմիր գորգուղու վրա, պապարացիների ուշադրության կենտրոնում հայտնվեց մի անհայտ շիկահեր լրագրող՝ երկար մազերով ու խիտ մորուքով, Կոնչիտա Վուրսթին շատ նման:

Անծանոթուհու դեմքին խիտ մորուք էր: Կոնչիտային ընդօրինակող կինը (կամ տղամարդը) մեծ հետաքրքրություն առաջացրեց՝ հավաքվածները նրան լուսանկարեցին ու անմիջապես լուսանկարները տեղադրեցին սոցցանցերում: