Քանաքեռ-Զեյթունում «Թեժ գծերի» հեռախոսահամարներ են փակցվել նաև կրթամշակութային հաստատություններում
SocietyԵրևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող «Թեժ գիծ» ծառայության նպատակն է առավել արդյունավետ դարձնել քաղաքապետարան-բնակիչ, վարչական շրջան-բնակիչ կապը, առաջարկներ ստանալ և բարձրացվող հարցերին արագ արձագանքել:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերից զատ «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներ են փակցվել նաև մշակութային կենտրոնների, դպրոցների, մանկապարտեզների և մուտքերի տեսանելի հատվածներում:
Ամենայն հավանականությամբ, այս նախաձեռնությանը կմիանան նաև վարչական մյուս շրջանները: