«Օսկար-2016»-ի լավագույն սանրվածքներն ու դիմահարդարումը (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Կարմիր գորգը ստեղծված է հենց նրա համար, որ աստղերը ցուցադրեն իրենց ողջ հմայքը։ Յուրաքանչյուր վրիպում ճակատագրական կարող է լինել աստղի համար եւ քննարկվել երկար ժամանակ։ Այդ պատճառով էլ աստղերը զգուշությամբ եւ մանրակրկիտ են վերաբերում ինչպես հագուստի, այնպես էլ `վարսահարդարման եւ դիմահարդարման ընտրությանը։
Wnews.am-ը ներկայացնում է «Օսկար-2016»-ի աստղային սանրվածքներն ու դիմահարդարումը։
Սանրվածքներ.
Բարդ սանրվածքներից հրաժարվել է անգամ էպատաժային Լեդի Գագան։ Երգչուհին արդեն վաղուց քարոզում է լեդիի կերպարը եւ կարմիր գորգին եւս մեկ անգամ ապացուցեց դա՝ ռետրո ոճի իր սանրվածքով։
Նույնատիպ սանրվածքներով հանդես եկան նաև Նաոմի Ուոստը, Էմիլի Բլանտը, Քեյթ Ուինսլեթը։ Ճիշտ է, վերջինիս լոքոնները ավելի անփույթ էին երեւում։ Իրենց կերպարին նորաձեւ անփութություն էին որոշել հաղորդել նաեւ Մարգո Ռոբբին եւ Ալիսիա Վիկանդերը։
Քեյթ Ուինսլեթ
Կային աստղեր, ովքեր չցանկացան դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց եւ նախընտրեցին սանրվածքներ, որոնք նախկինում արդեն իսկ լավ արձագանքների էին արժանացել. օրինակ Քեյթ Բլանշետն իր «ֆալշ բոբը» սանրվածքով եւ Ռիզ Ուիզերսպունը ՝իր ուղիղ վարսերով։
Քեյթ Բլանշետ
Ռիզ Ուիզեսրպուն
Դիմահարդարում.
Կոնսերվատիզմ՝ նորաձեւ թրենդների համադրությամբ. սա աստղերի ընտրությունն էր։
Միանշանակ լիդեր դարձավ աչքերի բեժի երանգների եւ բաց վարդագույն կամ մարմնագույն շրթներկի դասական համադրությունը։ Այս անպարտելի տարբերակից հրաժարվեցին աստղերից մի քանիսը միայն. Դեյզի Ռիդլին հրաժարվեց տաք երանգների ստվերաներկից եւ ընտրեց սառը արծաթագույնը, իսկ Նաոմի Ուոտսը վառ երանգով շեշտեց շուրթերը, Օլիվիա Մանն իր նարնջագույն զգեստն ընդգծեց նույն գույնի շրթներկով։
Նաոմի Ուոտս
Դեյզի Ռիդլի
Ջուլիանա Մուր
Էմիլի Բլանտ
Սոֆի Թերներ
Ռունի Մարա
Օլիվիա Ուայլդ
Ջենիֆեր Լոուրենս
Շարլիզ Թերոն
















