Dolce&Gabbana-ի հեքիաթային ցուցադրությունը (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Դոմենիկո Դոլչեն և Սեֆանո Գաբաննան իրենց նոր հավաքածուի ցուցադրությունը վերածել էին իսկական հեքիաթի: Այսպիսի մասշտաբային ցուցադրություն Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում այս տարի դեռ չէր եղել: Ցուցադրության հյուրերը միանգամի հայտնվում էին հեքիաթային միջավայրում , որտեղ նրանց սպասում էր դղյակ, պարահրապարակ, կառք, որով հեռանում է Մոխրոտը, արքայազներ՝ սպիտակ ձիու վրա և ծաղկազարդ զգեստներով արքայադուստրեր: Երաժշտությունը նույնպես ընտրված էր թեմային համապատասխան ՝ «Մոխրոտը» ֆիլմի սաունդթերքը, որը կատարում էր Լիլի Ջեյմսը:
Հավաքածուն նույնպես ոգեշնչված էր հայտնի հեքիաթներից՝ Սպիտակաձյունիկը, Մոխրոտ, Քնած գեղեկուհի: Wnews.am-ը ներկայացնում է Dolce & Gabbana Fall/Winter 2016-2017 Ready-To-Wear հավաքածուն:








































