Այս լամպերն առաջացնում են տագնապ, գլխացավ և անգամ քաղցկեղ
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Ցանոթ ե՞ք արդյոք էկոլոգիական լամպերին, որոնք համարվում են էներգախնայող։ Այս լամպերը վերջին տարիներին բավական տարածում են գտել։ Այն բավական թարկ արժե, սակայն դիմացկուն է։ էներգիան խնայող այս լամպերը, պարզվում է, չափազանց թունավոր են։
Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային գործակալությանը կից «Fraunhofer Wilhelm Klauditz» ինստիտուտի հետազոտողների կատարած ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ այս լամպերի կոտրվելու դեպքում օդի մեջ սնդիկի կոնցենտրացիան լինում է թույլատրելիից 20 անգամ ավելի։
Բացի այս, այն կարող է առաջացնել միգրեն, հոգնածություն, անհանգստություն, գլխապտույտ։ Էներգախնայող այս լամպերում պարունակվող սնդիկը հատկապես վտանգավոր է երեխաներին և հղի կանանց։ Այս լամպերը բաց են թողնում ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք վնասակար են աչքերին, մաշկին։
Էներգախնայող լամպերը կարող են հանգեցնել տարբեր տեսակի քացկեղի, քանի որ պարունակում են թունավոր տարրեր՝ նավթալինի, ստիրոլի և ֆենոլի նման։ Այնպես որ, առանց մտածելու կարող եք այսուհետ տանը օգտագործել սովորական լամպեր։
ԱՄՆ շրջակա միջավայրի գործակալությունը մշակել է հատուկ կարգ, թե ինչ պետք է անել այս տեսակի լամպերի կոտրվելու դեպքում։ Էկո-լամպի կոտրվելու դեպքում պետք է անմիջապես բացել պատուհանը, սենյակից հեռացնել մարդկանց, անջատել օդափոխիչը, թղթով կամ կպչուն ժամավենով զգուշությամբ հավաքել մանր կտորները և այն դուրս հանել տանից և թափել այս լամպերի համար նախատեսված հատուկ արկղերում։