Շարունակվում են անակնկալ ստուգայցերը Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ
SocietyԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տե ղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շարունակվում են նաև անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա խիստ հսկողությունը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով սննդամթերքի անվտանգության տեսչության հետ: