Ականատեսները պատմել են «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի մոտ մարդասպան դայակի պահվածքի մասին
SocietyԵրեք-չորս տարեկան երեխայի սպանության մեջ կասկածվող կինը շուրջ 20 րոպե քայլում Էր մոսկովյան մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մերձակա փողոցով, նախքան նրան կբռնեին ոստիկանները:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել են տեղի ունեցածի ականատեսները:
«Նա մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ եկավ կարմիր փաթեթով, որից հանեց երեխայի գլուխը: Նա երկար քայլում Էր փողոցով եւ ինչ-որ բան Էր գոռում, բայց նրան ոչ ոք չԷր մոտենում, բոլորը վախենում Էին»,-ասել Է ականատես կանանցից մեկը:
Գործակալության մեկ այլ զրուցակցի խոսքով՝ կինը երեխայի գլուխը ձեռքին, քայլելով առեւտրի կենտրոնի երկարությամբ, գոռում Էր՝ «Ալլահ աքբար»: Երբ մի քանի րոպե անց տեղում ոստիկան Է հայտնվել եւ նրա կողմը գնացել, նա նախազգուշացրել Է, որ իրեն չմոտենա, այլապես պայթյուն կիրականացնի:
«Երբ հայտնվեցին այլ ոստիկաններ, նրանք փակեցին մայթը եւ ոչ մեկի թույլ չԷին տալիս մոտենալ նրան, եւ իրենք եւս չԷին մոտենում, հետո Էլի մեքենաներ եկան ոստիկաններով, եւ ի վերջո նրան բռնեցին, հավելել Է ականատեսը:
Ավելի վաղ պարզվել Է Մոսկվայի հյուսիս-արեւմտյան մասում չորսամյա աղջնակի սպանության մեջ կասկածվող կնոջ ինքնությունը: Նա Ուզբեկստանից Գյուլչեխրա Բոբոկուլովան Է: Հարցաքննության ժամանակ կինն իր արարքը բացատրել Է ամուսնու դավաճանությամբ: Ընդսմին կինը չի կարողացել բացատրել, թե ամուսնու անհավատարմությունը ինչ կերպ Է կապված այն ընտանիքի հետ, որտեղ նա դայակ Էր աշխատում:
Ձերբակալվածը ենթադրաբար գտնվում Է հոգեմետ նյութերի ազդեցության տակ, «Ինտերֆաքս»-ին պատմել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:
Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեում հայտնել են, որ 1977 թվականին ծնված կասկածյալը ուղարկվել Է դատահոգեբուժական փորձաքննության:
Երեք-չորս տարեկան սպանված աղջնակի մարմինը՝ առանց գլխի, հայտնաբերվել Է Ժողովրդական աշխարհազորի փողոցում հրդեհի մարումից հետո: Հետաքննության տվյալներով՝ սպասելով մինչեւ ծնողները ավագ երեխայի հետ հեռանան բնակարանից, Բոբոկուլովան կատարել Է մանկան սպանությունը, հրկիզել բնակարանը եւ հեռացել պատահարի վայրից՝ իր հետ տանելով աղջկա գլուխը:
Հաղորդվում Է, որ աղջնակի մորը հրդեհի վայրից անգիտակից վիճակում տարել են շտապօգնության մեքենայով: Տեղի ունեցած փաստով հարուցվել Է քրեական գործ: