Մեր համաքաղաքացիները պետք է իմանան, թե ինչ է տալիս Երևանին տարբեր քաղաքների հետ համագործակցելը. Տարոն Մարգարյան
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի արտաքին կապերի վարչության աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել է 2015թ. հաշվետվությունը: Քաղաքապետին զեկուցվել է, որ նախորդ տարի ավելի են ակտիվացել օտարերկրյա պատվիրակությունների գործնական այցերը Երևան, ինչը հնարավորություն է տվել մայրաքաղաքն ավելի ներկայանալի դարձնելու միջազգային հարթակներում:
«Կարող ենք արձանագրել, որ նկատելի է արտաքին կապերիվարչության ակտիվ գործունեությունը Երևանի 50 քույր և գործընկեր քաղաքների հետ, բայց 2016 թվականին ակնկալում եմ ստորագրված համաձայնագրերով և պայմանագրերով նախանշված ծրագրերի կյանքի կոչման հարցում լինել ավելի հետևողական:
Բացի այդ, պարբերաբար ներկայացրեք դրանցմանրամասները: Մեր համաքաղաքացիները պե՛տք է իմանան, թե ինչ է տալիս Երևանին տարբեր քաղաքների հետ համագործակցելը: Հասարակությանը պետք է ներկայացվեն նաև արարողակարգային որոշ նրբություններ, որպեսզի անհարկի շահարկումները բացառվեն»,- ընդգծել է քաղաքապետը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև լինել հետևողական՝ աշխատակազմի գործուղումների գործընթացի նկատմամբ:
«Գործուղումները պետք է լինեն նպատակային և արդյունավետ: Այս հարցում ակնկալում եմ շատ հստակ մոտեցում: Քույր ու գործընկերքաղաքներ գործուղվող մեր աշխատակիցների առջև խնդիր դրեք, որ երկու քաղաքների միջև ստորագրված համաձայնագրի կետերիշրջանակում նախանշված ծրագրերի մասով հենց տեղերում փորձեն առավել գործնական ընթացք տալ հարաբերություններիխորացմանը: Գործուղումները պետք է լինեն առավել արդյունավետ»,- հավելել է քաղաքապետը:
Ընդհանուր առմամբ, արտաքին կապերի վարչության նախորդ տարվա աշխատանքի հաշվետվությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել է դրական՝ միաժամանակ հանձնարարելով միջազգային համագործակցության շրջանակում ակտիվացնել նաև քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով փորձի փոխանակումը: