Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում այցելել է Կոմիտասի հուշարձան
SocietyԱշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգում վերջերս կանգնեցված Կոմիտաս վարդապետի հուշարձան եւ ծաղիկներ խոնարհել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
«Կոմիտասը խորհրդանշում է ոչ միայն Ցեղասպանություն եւ տառապանքներ, այլեւ հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային վերածնունդը: Նա մոռացության բազմադարյա քողի տակից վերհանեց եւ վերածնեց հայ երգարվեստի գոհարները, որոնք մեր օրերում հանդիսանում են համամարդկային արժեքներ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:
Այնուհետեւ ԱԺ փոխնախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել Տեր Պողոս աբեղա Վարդանյանին: Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգված զարգացումը եւ հետագա